Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարված

13:57 • 14.03.12

Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարված: Այսօր տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժը հարվածել է Ճապոնիայի հյուսիսարեւելյան ափին: Ազգային օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է ափամերձ Ամորի և Իվատե մարզերում ցունամիի վտանգի մասին, տեղեկացնում է Russia Today-ը:

Նշենք, որ այս պահի դրությամբ` ծովի ալիքների բարձրությունը 50սմ է: