Կպայթեցնեմ, եթե հեռուստաէկրաններից գովազդը չվերանա. պետերբուրգցու նյարդերը տեղի են տվել

17:08 • 14.03.12

ՌԴ «հյուսիսային» մայրաքաղաքի մի բնակիչ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ կպայթեցնի նրանց, եթե հեռուստատեսային եթերից գովազդները չհանվեն:

Ինչպես հաղորդում է «ԲալտԻնֆո»-ն` վկայակոչելով իրավապահների, զանգահարողի տուն մեկնած ոստիկանները հայտնաբերել են հարբած գործազուրկ Սերգեյ Բ.-ին:

Ստուգելով տունը` իրավապահները ոչ մի պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: