Ադրբեջանը մտադիր է մեծացնել արտադրության մեջ այլընտրանքային էներգիայի ծավալները
Եվրամիությունը հետաքրքրված է այլ երկրներում, այդ թվում` Ադրբեջանում, այլընտրանքային էներգիայի զանգվածային օգտագործման հարցում, SalamNews-ին հայտնել է Ադրբեջանի այլընտրանքային ու վերականգնվող էներգիայի աղբյուրների պետական գործակալության փոխտնօրեն Ջամիլ Մելիքովը:
«Գոյություն ունի Եվրամիության համապատասխան դիրեկտիվ, որի շրջանակներում կառույցը ֆինանսական օգնություն է տրամադրում: Այդ դիրեկտիվը նշանակում է, որ մինչև 2020 թվականն էներգիայի ընդհանուր արտադրության մեջ վերականգնվող էներգիայի ծավալները պետք է կազմեն 20%, էներգիայի ավանդական աղբյուրների էներգաարդյունավետությունը պետք է նվազի 20%-ով, կարբոնային արտանետումների ծավալը մթնոլորտ պետք է նվազի մինչև 20%», - ասել է Մելիքովը:
Նրա խոսքով` այս դիրեկտիվն աշխարհի երկրների առաջնահերթ ուղղություն է: Գործակալության փոխտնօրենն ասել է, որ այս կոնտեքստում, գտնվելով եվրոպական տարածքին ինտեգրման գործընթացում, Ադրբեջանն իր համար կարևոր է համարում նման սզկբունքների կիրառումը:









