Բարկացած աղբահավաքը զայրույթը թափում է փոստարկղի վրա (տեսանյութ)
Վերջին օրերին Youtube կայքում մեծ աղմուկ է հանել բարկացած աղբահավաքի մասին տեսանյութը:
Տեսանյութում երևում է թե ինչպես է նա մոտենում աղբարկղին, թվում է թե ամեն ինչ ընթանում է իր հունով, սակայն, հանկարծ նա իրեն կորցնում է և սկսում աղբարկղը հարվածել բեռնատարին, տեղեկացնում է Orange.co.uk-ը:
Քիչ անց տղամարդու բարկությունն էլ ավելի է սաստկանում և նա վերցնում է փողոցում գտնվող փոստարկղն ու հարվածում գետնին: Ավելի ուշ, ասես ոչինչ չի պատահել, բարկացած աղբահավաքը հրահանգ է տալիս վարորդին, որ վերջացրել է աշխատանքն ու կարող են գնալ:
Տեսանյութը մի քանի օրրվա ընթացքում դիտվել է ավելի քան 0.5 մլն անգամ:









