Ասադը պատասխանել է Անանի առաջարկներին
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պատասխանել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկներին, հայտնել է հատուկ պատվիրակի ներկայացուցիչը:
Ինչպես հաղոդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նա, միևնույն ժամանակ, հրաժարվել է ներկայացնել պատասխանի բովանդակությունը և մեկնաբանել այն:
«Այդ պատասխանի շուրջ դեռ պետք է մտածել»,- ասել է Անանի ներկայացուցիչը:
Օրեր առաջ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Անանը Դամասկոսում հանդիպում է ունեցել Ասադի հետ և նրան փոխանցել երկրում բռնությունների դադարեցման և իրավիճակի կարգավորման վերաբերյալ հստակ առաջարկներ: Հատուկ պատվիրակը հանդիպում է ունեցել նաև ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի առաջնորդների հետ:
Սիրիայում մեկ տարի շարունակվող կառավարական ցույցերը վերջին ամիսներին վերաճել են կառավարական զորքի ու Ասադի ռեժիմի հակառակորդների միջև արյունալի բախումների: Այս ընթացքում, ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալի համաձայն, զոհվել է 8.000 մարդ:









