Ադրբեջանում լրագրողին ինտիմ տեսագրություններով շանտաժի են ենթարկել

22:00 • 14.03.12

Ադրբեջանի իրավապաշտպանները քննադատել են շանտաժի միջոցով ադրբեջանցի հայտնի մի լրագրողի լռեցնելու՝ իշխանությունների փորձերը, հաղորդում է BBC-ն:

Լրագրող Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, որ կատարվածը իրեն չի վախեցրել, և նա կշարունակի իր գործունեությունը:

Լրագրողը բացահայտել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կաշառակերության փաստեր, ինչպես նաև երկրի նախագահի ընտանիքի անդամների գաղտնի բիզնեսները:

Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող տեսանյութ է տեղադրվել իբրև թե գոյություն ունեցող պարբերականի կայքում, որը իրականում, ըստ էության, կեղծ է եղել: 

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները դրանով ցույց տվեցին, որ չեն ցանկանում պաշտպանել լրագրողներին։