Մոսկովյան բանկի հայ աշխատակցուհին յուրացրել է հաճախորդի գումարները

11:46 • 14.03.12

Մոսկվայի բանկերից մեկի 23-ամյա ավագ գանձապահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «յուրացում կամ վատնում» հոդվածով:

Ինչպես հայտնում է «ԲալտԻնֆո»-ն` վկայակոչելով իրավապահն աղբյուրներին, Հայաստանի 23-ամյա բնակչուհին Ամանորի նախաշեմին, օգտվելով ծառայողական դիրքից, փոխել է ծրագրում հաճախորդներից մեկի անհատական տվյալները, փոխարենը գրել իր անուն- ազգանունը` դրանով մատչում ստանալով հաշվեհամարին: Այնուհետև նա հաճախորդի հաշվից հանել է 30.000 ռուբլի և յուրացրել:

Հանցագործությունը բացահայտվել է փետրվարի վերջին, բանկի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, երբ հաճախորդը, ստուգելով հաշվեհամարը, չի հայտնաբերել իր գումարը:

Այժմ բանկում ստուգումներ են անցկացվում. ստուգվում են բոլոր հաշվեհամարները: