Բոսթոնի էլեկտրակայանի պայթյունը 20 հազ մարդու առանց հոսանքի է թողել

18:47 • 14.03.12

ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքի Էլեկտրակայանում տեղի ունեցած տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով շուրջ 20 հազ բնակիչ մնացել է առանց էլեկտրամատակարարման, տեղակցնում է izvestia.ru կայքը, հավելելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Այս պահի դրությամբ վթարի հետևանքները մասնակիորեն վերացված են, սակայն, դեռ 13 հազ բնակիչ իրենց բնակարաններում չունի էլեկտրականություն:

Հատուկ ծառայությունների աշխատակիցները օգնում են վերելակներում մնացած բնակիչներին, իսկ իրավապահները հերթապահում են հոսանքազրկված փողոցներում:

Որոշ տեղական հյուրանոցներ էլէկտրականության հարցը լուծել են շնորհիվ սեփական գեներատորների: