Բրիտանացի ոստիկանները 8 ժամ մուսուլման կնոջ էին ձերբակալում
Մեծ Բրիտանիայի Սոլթերն քաղաքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների իրականացրած օպերացիայի արդյունքում ձերբակալվել է ավանդական մուսուլմանական զգեստով մի կին, ում կասկածել են պայթուցիկ նյութեր թաքցնելու մեջ, ընդ որում կնոջը 8 ժամ շարունակ թիրախում են պահել, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Կասկածյալ մուսուլմանուհու մասին ոստիկանություն հայտնել էին տեղի բնակիչները:
Նրան ձերբակալելու համար ոստիկանները դեպքի վայր էին ժամանել հոգեբան մասնագետների, հատուկ ծառայության ջոկատի ստորաբաժանման աշխատակիցների, ինչպես նաև դիպուկահարի հետ, ով հետևել է կնոջ բոլոր քայլերին: Երկարատև բանակցություններից հետո կինը համաձայնել է իր ճամփորդական պայուսակը գետնին դնել, այնուհետ ծնկի իջել:
Կնոջը ձերբակալելուց հետո մասնագետներրը ուսումնասիրել են պայուսակի պարունակությունը: Այնտեղ վտանգավոր իրեր հայտնաբերվելու մասին հայտնի չէ:
Հավելենք, որ տեղի բնակիչները նշել են, որ մուսուլման կնոջը դեպքի նախօրեին տեսել էին խանութում, որտեղից նա գնել էր կասկածելի պարագաներ: Նա բավական հաճախ է թափառել փողոցներով և գրեթե չի շփվել մարդկանց հետ:









