Բրիտանիկա հանրագիտարանն այլևս չի տպագրվի

15:01 • 14.03.12

Աշխարհի ամենահեղինակավոր հանրագիտարաններից մեկը` «Բրիտանիկա»-ն վերջին 244 տարիների ընթացքում առաջին անգամ որոշել է դադարեցնել ավանդական տպագրությունը, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

Ըստ հանրագիտարանի ղեկավար Ջորջ Քաուզի` վերջերս տպագիր հանրագիտարանների իրացման ծավալը անհամեմատ կրճատվել է` իր տեղը զիջելով ինտերնետային հանրագիտարանների, ինչպես օրինակ Wikipedia-ն է :

Այժմ ընկերությունը, ցանկանալով նորից գերիշխող դիրք ձեռք բերել այս ոլորտում, ավելի շատ կկենտրոնանա թվային տեխնոլոգիաների միջոցով հանրագիրարանի ներկայացմանը:

Հանրագիտարանի վերջին տպագիր 32-րդ հատորը կվաճառվի համացանցով 1395 դոլլարով:

Հիշեցնենք, որ «Բրիտանիկա» հանրագիտարանի առաջին հատորը տպագրվել է Էդինբուրգում 1768թ.-ին: Այն ունի բազմաթիվ հովանավորներ, այդ թվում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Հարավային Աֆրիկայի արքեպիսկոպոս Դեսմոն Տուտուն: