Շվեյցարիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. 28 զոհ այդ թվում 22 երեխա
Շվեյցարիայի զբոսաշրջիկների ավտոբուսը բախվել է լեռնային թունելի պատին, ինչի հետևանքով Բելգիայի 28 քաղաքացի է մահացել, այդ թվում 22 երեխա:
Դեպքը պատահել է շվեյցարական Վալե գավառում, երեխաները լեռնադահուկային հանգստավայրում անցկացրած արձակուրդներից հետո տուն էին վերադառնում:
Ավտոբուսում 52 ուղևոր է եղել, տեղեկացնում է BBC-ն:
Դեպքի պատճառները ճշտվում են:









