Չակ Նորիսը` Սլովենիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պե՞տ
Սլովենիայի կառավարության պաշտոնական կայքում նշվում է, որ առաջիկա խորհրդարանի խորհրդի նիստի ժամանակ պետք է քննարկվի երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսին նշանակելու հարցը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես պարզվել է հետագայում, տեղացի հաքերները կարողացել են կոտրել կառավարության պաշտոնական կայքի գլխավոր էջն ու տեղադրել այդ կեղծ տեղեկությունը:
Հաքերները նշել են նաև որոշ ներքաղաքական խնդիրների մասին: Սլովենիայի կառավարության պաշտոնապես հերքել է այդ լուրն, ու շեշտել, որ կայքահենների հնարքը չի խոչընդոտել կայքի գործունեությանը:









