«Չեխական ավիաուղիները» հեռանում է Վրաստանից. Կոբալիա

17:13 • 14.03.12

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան հայտարարել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով «Չեխական Ավիաուղիները» կդադարեցնեն աշխատանքը վրաստանում, տեղեկացնում է GHN կայքը:

Նախարարն ընդգծել է, որ խնդիրը կապված է հենց ընկերության հետ, այլ ոչ թե` վրացական կողմի կամ ուղևորների սակավաթվության, ինչպես նշվում էր ավելի վաղ:

Հավելենք, որ Չեխիայի առաջատար ավիաընկերությունն իր աշխատանքները կդադարեցնի ընթացիկ տարվա ամռանը: