Աստվածային կատակերգությունը` ռասիստական և հակահրեական. այն արգելելու կոչեր են հնչում
Համաշխարհային գրականության գոհարներից և իտալերենի հիմնաքարերից մեկը համարվող Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգությունը «մեղադրվում» է ռասիստական, հակաիսլամիստական, հակամիասեռական և հակահրեական լինելու համար:
Ըստ մարդու իրավունքների պաշտպանության Gherush 92 կազմակերպության ղեկավար Վալենտինա Սերենայի` ստեղծագործությունը պետք է հանել դպրոցների և բուհերի ուսումնական ծրագրերից, քանի որ գրքի բովանդակությունը չափազանց վիրավորական է:
Adnkronos news-ին տված հարցազրույցում նա նշել է, որ գրքում Իսլամը ներկայացվում է որպես հերետիկոսություն, իսկ Մուհամեդը` հերետիկոս լինելու պատճառով դաժան տանջանքներց հետո քառատվում է: Հրեաները ներկայացված են որպես ժլատ վաշխառուներ և առևտրականներ, իսկ միասեռականները «բնությանը դեմ» լինելու պատճառով դատապարտված են կտտանքնեի դժոխքում:
Այս առաջարկն քննադատությունների բուռն ալիք է բարձրացրել: Իտալիայի մշակութային միությունները, դերասանները և նույնիսկ միասեռականները դեմ են արտահայտվել Սերենայի առաջարկին` այն «անհեթեթ» որակելով:










