Տեղական դիտորդները ընտրություններին ներկայացնելու հայտեր են ներկայացնում
2012թ մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններից ընտրական գործընթացներին հետևելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ են ներկայացրել երեքը՝ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»-ը, «Ընտրությունը քոնն է» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ –ից:
Ամենամեծ դիտորդական առաքելությունն ունի «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն՝ 1667 դիտորդ:
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի» դիտորդները 4-ն են՝, ՀՔԱ Վանաձորի գրասենյակինը՝ 27-ը:









