Եթովպիայում հարձակվել են ավտոբուսի վրա և 19 մարդ սպանել
Եթովպիայի հարավ-արևմուտքում անհայտ հանցագործները հարձակվել են մի ավտոբուսի վրա, կրակ բացել: Զոհվել է 19 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանությունների հայտարարությունը միջադեպի մասին:
Բոլոր սպանվածներն ու վիրավորները Եթովպիայի քաղաքացիներ են:
Անվտանգության ուժեր սկսել են հետապնդել մարդասպաններին: Հարձակման նպատակների մասին ոչինչ հայտնի չէ:
Երկրի այդ տարածքում հաճախակի կոնֆլիկտներ են լինում ջրի և հողատիրական իրավունքի պատճառով: Բացի այդ հատվածում Եթովպիան սահմանակից է Հարավային Սուդանը:









