Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարող հայազգի երիտասարդը չի առաջադրվել որպես թեկնածու
22-ամյա հայազգի երիտասարդ Մաքսիմ Վերնե-Քերքջյանը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում չի կարողացել առաջադրվել որպես թեկնածու` անհրաժեշտ 500 ստորագրություններից նա հավաքել է միայն 420-ը, տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:
Մաքսիմ Վերնե-Քերքջյանը ծնվել է Լիոնում 1989 թ.-ի սեպտեմբերի 11-ին: 18 տարեկանից ներգրավվել է քաղաքական ասպարեզ և 2009 թ.-ից ղեկավարում է Ֆրանսիայի երիտասարդների կազմակերպությունը: Կրթությունը ստացել է Սորբոնի համալսարանում:









