«Ազատ դեմոկրատների» նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ

16:46 • 14.03.12

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի և քաղաքական գծով դիվանագետ Քրիսթոֆեր Անդերսոնի հետ:

Ըստ կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:

Երկուստեք շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության և թափանցիկության կարևորությունը: