Վատ բան չկա, որ ՀՀԿ ցուցակում լինեն տարբեր մասնագիտության մարդիկ. Գալուստ Սահակյան

16:37 • 14.03.12

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ոչինչ չի կարող ասել երգիչ-երգչուհիների՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին, սակայն կարող է ասել միայն այն, որ ՀՀԿ համամասնական ցուցակում հնարավոր է, որ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ ընդգրկվեն, որում որևէ վատ բան ինքը չի տեսնում:

«Մենք քննարկել ենք մեծամասնական ցուցակները, համամասնականները չենք քննարկել»,-ասաց Գալուստ Սահակյանը՝ Tert.am –ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակն» այսօր գրել է, որ խորհրդրան դիջեյ Վակցինայի և երգչուհի Շուշան Պետրոսյանի հնարավոր մուտքի մասին ԱԺ–ում երեկ քաղաքական անեկդոտ էր շրջանառվում, ըստ որի, ԱԺ-ն դառնալու է «ժողգործիքների անսամբլ»:

Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ Գալուստ Սահակյանն ասաց. «ԱԺ բնութագրումների մեջ չի կարելի վիրավորել ԱԺ ինստիտուտը, և հակառակը, ժողգործիքների անսամբլը»: