Վրացի հոգևորականը զգուշացում է ստացել ընդդիմությանը դևի հետ հավասարեցնելու համար
Վրաստանի պատրիարքությունը նախազգուշացում է հղել ճգնարանի վանահայր, վարդապետ Շիո Գաբրիչիձեին, ով իր քարոզներից մեկում երկրի ընդդիմութանը դիվային ուժ էր որակել, հաղորդում է Грузия Online պարբերականը:
Հայր Շիոն, դիմելով իր հոտին, հայտարարել էր, որ չի ցանկանում իր համայնքում տեսնել մարդկանց, որոնք չեն աջակցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: «Ինձ իմ ծառայությունների ժամանակ սատանաներ պետք չեն: Նա, ով նախագահին չի սիրում, դև է»,- հայտարարել է նա:
Վանահոր արտահայտությունները համացանցում լայն քննարկման առիթ են դարձել: Մեկնաբանելով այդ քարոզը՝ Վրաստանի պատրիարքության քարտուղար, երեցապետ Միխայիլ Բոտկովելին նշել է, որ հոգևորականի շուրթերից նման հայտարարություններն անընդունելի են: «Նման քարոզները վարկաբեկում են եկեղեցին»,- ասել է նա:
Քարտուղարը հաղորդել է, որ հայր Շիոն կանչվել է Պատրիարքություն, Պատրիարքից զգուշացումներ և համապատասխան խորհրդատվություն է ստացել:
Պատրիարքության ներկայացուցիչը շեշտել է, որ հոգևորանանները չպետք է համայնքը տարանջատեն՝ ըստ քաղաքական հայացքների. նման գործելակերպն անթույլատրելի է:









