Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչը հետապնդել և բռնել է գողին

12:22 • 14.03.12

Մարտի 11-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գոռավան գյուղի մի բնակչից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել գողության մասին:

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի՝ Գոռավանի բնակիչը տեղեկացրել է, որ մարտի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր ընտանիքի հետ գտնվել է Ծաղկաձորում, և եղբորը խնդրել է, որ գիշերը մնա իրենց տանը:

Մարտի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում նրան է զանգահարել եղբայրը և հայտնել, որ 3 անձինք, գողություն կատարելու նպատակով, մուտք են գործել իրենց տան բակ, սակայն ինքը հետապնդել և բռնել է նրանցից մեկին՝ Այգավան գյուղի բնակիչ, 26-ամյա Դավիթ Դ.-ին:

Դավիթ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն: