Լևոն Տեր-Պետրոսյանը չլինի, ՀԱԿ-ը գոյություն չի ունենա. Հրանտ Բագրատյան
Ցուցակի կազմման աշխատանքներում եղած դժվարությունները ցույց տվեցին, որ եթե չլինի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը գոյություն չի ունենա: Այսօր հրավիրված ասուլիսն ասաց ՀԱԿ-ի մաս կազմող «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա ասաց, որ ՀԱԿ-ի ցուցակն արդեն իսկ պատրաստ է և այն վերջնական տեսքի է բերել առաջին նախագահը: «Մեր կուսակցությունը համաձայն է եղել ցանկացած տարբերակի: Ասել ենք՝ ոնց ուզում ես, այդպես էլ դիր: Այդ գործողություններին չպետք է խառնվել: Այս քննարկումը ցույց տվեց, որ եթե Տեր Պետրոսյանը չլինի, չկա ՀԱԿ»,-ասաց նա:
Բագրատյանը նշեց, որ իրենց տեղն արդեն հստակ է, և հավանաբար ինքը տասնյակում կլինի:









