Հոնկոնգցիներին կարգելվի iPad-ի հերթ կանգնել

09:00 • 14.03.12

Հոնկոնգի բնակիչներին արգելված է Apple ընկերության խանութի մոտ հերթ կանգնել` սպասելով նոր սերնդի iPad-ի վաճառքի մեկնարկին, հաղորդում է Engadget China պարբերականը: Արգելքի վերաբերյալ հայտարարություններ են փակցված քաղաքի Միջազգային ֆինանսական կենտրոնի տարածքում, որի նախասրահում էլ գտնվում է վաճառասրահը: 

Նրանց, ովքեր ցանկանում են նոր սարքը առաջինների շարքում գնել, առաջարկվում է ընկերության կայքում հայտ գրանցել: Կայքի հերթագրումը կգործարկվի մարտի 15-ին` նոր պլանշետային համակարգչի` խանութներում հայտնվելուց մեկ օր առաջ: «Կենդանի» հերթը, վաճառքի ժամանակ հաշվի չի առնվի:

Պարբերականը նշում է, որ արգելքը կարող է` վերավաճառողների դեմ իրականացված միջոց լինել, որոնք առաջին օրերին սարքը գնելով, ակնկալում են այն թանկ վերավաճառել:

Մեկ այլ կարծիքով, արգելքը Միջազգային ֆինանսական կենտրոնի ղեկավարության պահանջով է սահմանվել, քանի որ առաջացող հերթերը, կխաթարեն կենտրոնի այլ հիմնարկների գործունեությունը:

Նշվում է, որ չնայած «կենդանի հերթի» արգելքին և չեղյալ համարվելուն, մի քանի մարդ խանութի մոտակայքում ճամբար են հիմնել:

Հիշեցնենք, որ երորդ սերնդի iPad-ի վաճառքները, որոշ երկրներում, այդ թվում և Հոնկոնգում, կմեկնարկեն մարտի 16-ին: