Խաչատուր Սուքիասյանը սեփականատեր է, սակայն սիրում է զբաղվել օրենսդրությամբ

14:55 • 14.03.12

«Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, թեև սեփականատեր է, սակայն ավելի շատ սիրում եմ օրենսդրական գործունեությամբ զբաղվել։

«Ավելի շատ սիրում եմ քաղաքականությունը տնտեսական»,– այսօր հրավիրված ասուլսին ասաց Սուքիասյանը:
Նախկին պատգամավորը նշեց, որ ողջ քաղաքակիրթ աշխարում, բոլոր պատգամավորները և նախագահները բաժնետերեր են, սակայն չեն աշխատում որպես բիզնես կառավարիչ:

Ըստ Սուքիասյանի՝ երբ օրենքով արգելվեց պատգամավորներին բիզնեսով զբաղվել, նա առաջինն էր, որ հրաժարվեց բիզնեսից և այն փոխանցեց եղբորը: Այսօր, հավատացնումէ նա, ինքը չի խառնվում եղբոր գործերին:

Այդուհանդերձ, Սուքիասյանը նկատեց, որ դեմ չէ, որ գործարարները ԱԺ-ում ներկայացվածություն ունենանան:
«Գործարարնների ԱԺ մտնելու մասին դրական կարծիքի եմ։ Ես ուզում եմ, որ մենք ներկայացված լինենք: Ցանկալի կլինի, որ նրանց միջից ավելի գրագետները լինեն և ԱԺ-ում օրենսդրական աշխատանքով զբաղվեն»,- ասաց նա:
Այս տարիների ընթացքում Սուքիասյանն իր շուրջ է հավաքել երիտասարդների մի խումբ և կոնկրետ նախագծերի շուրջ գաղափարներ ունեն, որոնք ընտրվելու դեպքում կներկայացնի ԱԺ։

Ըստ Սուքիասյանի՝ այն ոլորտները , որոնք Հայաստանի տնտեսության աճի գրավականն են, ինչպես օրինակ՝ ընդերք, գյուղատնտեսություն, զբոսաշրջությունբ, մտավոր ներուժ, պատշաճ կերպով չի օգտագործվում:

«Հարկային փաթեթներում ուսումնասիրեցինք և տեսանք, որ դրանք բոլորը կոսմետիկ բնույթ են կրել և տեսանք, որ ԱԺ–ում այսօր պետք է ողջ այդ հարկային փաթեթը մի կողմ դնել և նոր առանձին ոչ ավանդական մեթոդներ կիրառել»,- ընդգծեց նա։
Խաչատուր Սուքիասյանն ավելացրեց, որ եկել են այն եզրակացության, որ կա ոլորտ, որտեղ պետք է լինի զրոյական հարկ։ «Նկատի ունեմ առևտուրը, որը վերաբերելու է հագուստին։ Եվ հասկացել ենք, թե ինչքան դա կնստի բյուջեի վրա:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե սկզբնական շրջանում բյուջե քիչ փող կմտնի, հետագայում արդեն այն կնպաստի տնտեսության զարգացմանը և ավելի մեծ շահույթ կունենանք: Այդ զրոյականը ուզում ենք առանցքային դառնա»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։