Խաչատուր Սուքիասյանը համոզված է, որ կրկին պատգամավոր կդառնա
«Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համոզված է, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրեն կհաջողվի հաղթել։
Սուքիասյանը նաև բացառում է Հրազդանում կայացած ընտրությունների սցենարը, քանի որ ըստ նրա, նախ այս դեպքում ընտրությունները Երևան քաղաքում են և հետո էլ. «Համոզված եմ, որ հաղթելու ենք, ես միշտ էլ հաղթել եմ»,- ասաց նա:
«Համամասնական ցուցակում լինելու հարցը թողել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդեն իսկ թիվ 10 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Այդուհանդերձ նա հաջողություն է մաղթում առաջադրված յուրաքանչյուր պատգամավորի, այդ թվում և նույն ընտրատարածքում առաջադրված Գարեգին Նուշիկյանին։
Սուքիասյանի կանխատեսմամբ՝ խորհրդարան կանցնեն «ներսի բոլոր ուժերը»՝ որոշակի փոփոխությամբ, քանի որ դրսից կմտնի ՀԱԿ-ը:
Հետադարձ հայացքով մեկնաբանելով 2008 թ-ի նախագահական ընտրություներին հաջորդած մարտյան դեպքերը, որից հետո պատգամավորը հրաժարվեց իր մանդատից և որոշ ժամանակ հեռացավ երկրից, Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ դա շատ բացասական երևույթ է:
Մինչդեռ իր անձի հմար նման փորձության միջով անցնելը Սուքիասյանը դրական է գնահատում։ «Ես պետք է ինչ որ ժամանակ այդ ճանապարհը անցնեի, այդ դժվարությունները տեսնեի։ Հնարավոր է, որ ես ավելի հմուտ մեկը դարձա: Հիմա ավելի մեծ հաճույքով եմ տրամադրված փոփոխությունների: Բայց պետության կայացման ճանապարհին ամեն ինչ էլ լինում է: Այսօր որոշակի փոփոխություններ նկատվում է»,- նշեց նա:









