Սիրիայում մենք պաշտպանում ենք ոչ թե Ասադին, այլ արդարությունը. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը սիրիական խնդրում պաշտպանում է ոչ թե նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը, այլ արդարության սկզբունքները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ո՞վ պետք է լինի Սիրիայի իշխանության ղեկին` պետք է որոշի ժողովուրդը: Մենք պաշտպանում ենք ոչ թե ռեժիմը, այլ արդարությունը, ժողովրդավարական ընտրություն անցկացնելու սիրիացիների ինքնիշխան իրավունքը», - ասել է նախարարը` ելույթ ունենալով Պետդումայում:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է վճռականորեն հակազդել ՄԱԿ-ի կանոնադրության խախտմանն ուղղված փորձերին:
«Միջազգային ասպարեզում ցանկացած գործողություն կարող է իրականացվել միայն ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Մենք վճռականորեն կհակազդենք ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներին` պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում, ներքին գործերին չմիջամտում, հակամարտությունների խաղաղ կարգավորում, ուղղված փորձերին», - ասել է նախարարը:









