Հրայր Թովմասյանը և Վաչե Գաբրիելյանն անդամակցում են ՀՀԿ-ին

16:05 • 14.03.12

Արդարադատության և ֆինանսների նախարարներ Հրայր Թովմասյանը և Վաչե Գաբրիելյանը, ովքեր նախկինում անկուսակցական էին, անդամակցել են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Լուրերը, որ նախարարները արդեն կուսակցական են Tert.am –ի հետ զրույցում հաստատեց կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը ՀՀԿ 13-րդ համագումարին մասնակցող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ին անդամակցելու մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասել էր, որ երբ իրեն կրծքանշանով տեսնեն, կհասկանանք, որ անդամագրվել է հանրապետականին:

Այդ ժամանակ Հրայր Թովմասյանը ասել էր, ոչինչ չի բացառում։ Այդուհանդերձ, նա բացառել էր միայն այն, որ ինքը կարող է հանդես գալ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում և այն էլ այն պարզ պատճառով, որ Մադրիդի «Ռեալի» երկրպագու է: