Իսրայելը Պաղեստինը զրկում է էներգիայի վերջին աղբյուրից
Իսրայելը պատրաստվում է ոչնչացնել Պաղեստինի Արևելյան ափի գյուղերի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը` արևային մարտկոցները` պատճառաբանելով որ դրանք անօրինական են:
Իմնեյզիլում տեղակայված 30 հազ եվրո արժողությամբ արևային էներգիայի համակարգը կառուցվել է Իսպանիայի կառավարության օգնությամբ, գրում է the Guardian-ը:
Ըստ Արևելյան ափի իսրայելական իշխանությունների ներկայացուցիչ Գայ Ինբարի`թեև միջազգային օգնությունը մեծապես նպաստում է Պաղեստինում կյանքի որակի բարձացմանը, սակայն դա չի արդարացնում անհամաձայնեցված և ապօրինի կառույցների շինարարությունը Պաղեստինի տարածքում:
Համաձայն ՄԱԿ-ի փորձագետներից մեկի, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, Պաղեստինի այլընտրանքային էներգիայի աղբյուրների ոչնչացումը Իսրայելի իշխանությունների կողմից մանրակրկիտ պլանավորած ռազմավարություն է, որի նպատակն է, վատացնելով կենցաղային պայմանները, պաղեստինցիներին ստիպել հեռանալ այդ տարածքներից:









