Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան
ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետան նախապես չհայտարարված երկօրյա այցով ժամանել է Աֆղանստան, գրում է Reuters-ը:
Պենտագոնի զեկավարի այցի նպատակն էր ծանոթանալ ամերիկացի զինվորականների և աֆղան պաշտոնյաների հետ: Սակայն այժմ նա ունի ևս մեկ կարևոր առաքելություն` հարթել ամերիկացիների կողմից 16 խաղաղ աֆղանցիների սպանելու հետևանքները:
The New York Times-ի հաղորդմամբ` Պանետան չի մեկնի Կանդահարի մարզ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը, սակայն կայցելի հարևան Գիլմենդ մարզը, որտեղ կհանդիպի ամերիկյան և վրաց զորակազմի զինվորների հետ:
Ավելի վաղ Լեոն Պանետան, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան դատապարտել էին ամերիկյան զինվորականների գործողությունները:
Հավելենք, որ այցի ընթացքում նախարարը պատրաստվում է անձամբ համոզել Աֆղանստանի նախագահին, որ մեղավորն արժանի պատիժ կստանա:









