ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների բանտ է կառուցվել

11:08 • 14.03.12

ԱՄՆ-ում նոր բանտ է կառուցվել` նախատեսված ապօրինի ներգաղթյալների համար:

Ամերիկացի պաշտոնյաների հայտարարությամբ` այն արտացոլում է երկրի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ցանկությունը` մեղմացնելու նման իրավախախտների կենսական պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը:

Բանտը չունի բարձր պարիսպներ ու փշալարեր, իսկ ձերբակալվածները կկարողանան ազատ տեղաշարվել շինության ներսում:

Բանտը կառուցվել է Տեխասում, տեղեկացնում է BBC-ն: