Մեծամասնականով առաջադրվում են նաև Սամվել Ֆարմանյանը և ևս 2 թեկնածու
Մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Երևանի թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) «Հայաստանի հանրապետական կուսակցության» կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու է այսօր առաջադրվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ երեկ նույն տեղամասից իր թեկնածությունն էր առաջադրել անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը (3-րդ Մասիվցի Աբուլիկ):
Թիվ 3 ընտրատարածքից (Քանաքեռ-Զեյթուն) այսօր առաջադրվել են գործող պատգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանը և ՀՀԿ անդամ Արտակ Ստեփանյանը:
Թեկնածուների առաջադրումներն արդեն թվով յոթ են: Ավելի վաղ թիվ 35 և 10 ընտրատրատեղամասերում առաջադրվել էին ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը և Հայ Ազգային Կոնգրեսի ընդդիմադիր դաշինքի անդամ Խաչատուր Սուքիասյանը, թիվ 2-ում անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը և թիվ 19 ընտրարատարածքային տեղամասից (Արմավիր) անկուսակցական Սեդրակ Սարոյանը:
Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգով առաջադրումներին, ապա այսօրվա դրությամբ որևէ կուսակցություն մասնակցության դիմում չի ներկայացրել:









