Սարկոզին Ասադին մարդասպան է անվանել

13:21 • 14.03.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր սիրիացի գործընկերոջը մարդասպան է անվանել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Բաշար ալ Ասադն իրեն մարդասպանի նման է պահում, և նա պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ ու պատասխան տա արարքների համար»,- «Էրոպ-1» ռադիոկայանի եթերում ասել է ֆրանսիացի նախագահը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է հասնել Սիրիայում մարդասիրական միջանցքների ստեղծմանը:

«Դրա համար մեզ անհրաժեշտ է համոզել Ռուսաստանին ու Չինաստանին, որպեսզի նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չօգտվեն վետոյի իրենց իրավունքից (Սիրիայի մասին բանաձևերի քվեարկության ժամանակ-Tert.am)»,  - ընդգծել է նախագահը:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով երկու բանաձևերի նախագծերի քվեարկության ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել էին վետոյի իրենց իրավունքից:

Բացի այդ, Սարկոզին ասել է, որ ֆրանսիացի զինվորականները ոչ մի հանգամանքներում չեն կարող գործել Սիրիայում` առանց ՄԱԿ-ի մանդատի: