Սերգո Երիցյանը նշանակվեց Լեզվի պետական տեսչության պետ

19:19 • 14.03.12

Քիչ առաջ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ստորագրել է հրաման, որով ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել ՀՀ ԿԳՆ նախկին նախարար Սերգո Երիցյանը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հայտարարված էր Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցում էին երեք քաղաքացիներ. Եսայի Թադևոսյանը, Սերգո Երիցյանը և վերջինիս տեղակալ Մարինե Հովյանը:

Եսայի Թադևոսյանը չէր հաղթահարել 1-ին փուլը: Սերգո Երիցյանն ու Մարինե Հովյանն անցնելով հաջորդ փուլ համարվել էին հաղթողներ: Սերգո Երիցյանը հավաքել էր 96.4 միավոր, իսկ Մարինե Հովյանը հավաքել էր 87.2 միավոր: Այս դեպքում նշանակումը պետք է կատարեր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես և նա արել է: