Վատիկանի ֆինանսիստը 900 հազ դոլար է հափշտակել եղեկեցուց
Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ֆինանսական տնօրենը, սեփական պարտքերը մարելու համար ավելի քան 900 հազ դոլար է հափշտակել եկեղեցու հիմնադրամից, տեղեկացնում է Life News-ը:
41-ամյա Անիտա Գուսսարդին մեղադրվում է գողության, փաստաթղթերի կեղծման և ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի թեմի նվիրատվությունների հետ կապված անօրինական գործողություններ իրականացնելու մեջ:
«Հետաքննությունը սկսվել է այն ժամանակ, որբ American Express-ը հայտարարեց իր 2 հաշվեհամարների շուրջ տարվող կասկածելի ակտիվության մասին», - նշվում է Ֆիլադելֆիայի շրջանային դատախազության հայտարարության մեջ:
Կողոպտված գումարից շուրջ 150 հազ հաջողվել է վերադարձնել եկեղեցուն:
Նշենք, որ Գուսսարդին աշխատել է եկեղեցում 1989թ.-ից և մինչ հեռացումը հասցրել է 1 ամսով նշանակվել գլխավոր ֆինանսիստ:









