Հայաստանում ինքնասպանության 3 դեպք է տեղի ունեցել 2 oրում

13:00 • 14.03.12

Երեկ Վանաձորի ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի նկուղներից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1928թ, ծնված Խորեն Բասմաջյանը:

Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժին 10.30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի 1-ին թաղամասի 5-րդ փողոցի 10-րդ շենքի բնակիչ 80-ամյա Հրանտ Ասատրյանի դիակը՝ կախված վիճակում հայտնաբերվել է նրա տան մոտի անասնագոմում: Այս դեպքը ևս որակվել է որպես ինքնասպանություն:

Այսօր առավոտյան ինչպես հաղորդել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Առավոտ» առ ցանց լրատվական կայքին, ժամը 8.30-ի սահմաններում, Խաղաղ Դոնի 31 շենքի 27 բնակարանի բնակչուհի, 59-ամյա Ն.Մ-ն ինքնասպանություն գործելու նպատակով իր բնակարանից իրեն ցած է նետել ներքևում գտնվող ավտոտնակների վրա և մահացել:

Նշված շենքը 9-հարկանի է. կինը բնակվում էր շենքի 9-րդ հարկում:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ 1 տարի առաջ մահացել էր Ն.Մ-ի մայրը: Մոր մահից հետո Ն.Մ.-ն միայնակ էր ապրում և Հայաստան էր եկել Ադրբեջանից: