Վաղարշապատցու «Վազ-2104»–ը փախցնել չի հաջողվել
Մարտի 13-ին, ժամը 22.10-ին, Խորոնք գյուղի մի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը փախցրել է իր «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան և շարժվում է Էջմիածին քաղաքի ուղղությամբ, տեղեկանում ենք ոստիկանությունից: Ոստիկանության ծառայողները ժամը 23.15-ի սահմաններում ավտոմեքենան հայտնաբերել են: Պարզվել է, որ այն փախցրել է 55-ամյա Խաչիկ Գ.-ն:









