Հայ կանայք տնտեսական հնարավորություններով գերազանցում են ադրբեջանցիներին և թուրքերին

17:53 • 14.03.12

Հրապարակվել է «Կանանց տնտեսական հնարավորություններ 2012» զեկույցը, որը չափում է աշխարհի կանանց տնտեսական հնարավորությունները:

Ուսումնասիրությունն անցկացվել է աշխարհի 128 երկրներում` նպատակ ունենալով ուսումնասիրել գենդերային անհավասարության ազդեցությունը կանանց տնտեսական հնարավորությունների վրա: Ուսումնասիրության հիմքում ընկած է միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Մթերքի և գյուղատնտեսության կազմակերպության և շատ այլ կազմակերպությունների տվյալները:

Ըստ այդմ` Հայաստանը աշխարհի 128 պետությունների շարքում գրավում է 64-րդ տեղը, Վրաստանը 59-րդ է, իսկ Ադրբեջանը` 90-րդը: Աղյուսակում Հայաստանին հաջորդում են Թուրքիան և Ռուսաստանը` համապատասխանաբար 66 և 67-րդ տեղերում:

Աղյուսակը գլխավորում են Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան` Կանանց տնտեսական հնարավորություններով, իսկ ամենավատ վիճակում Եմենը, Չադը և Սուդանն են: