Աֆղանստանում զինյալները դպրոց են պայթեցրել

15:59 • 15.03.12

Աֆղանստանի Չապարհար շրջանում զինյալներն անցած գիշեր դպրոց են պայթեցրել:

«Նրանք կապել են պահակներին, և պայթեցրել Շոլան գյուղի դպրոցը», - ասել է կրթության վարչության ներկայացուցիչը:

Պայթյունից ոչ ոք չի տուժել, սակայն ամբողջովին այրվել են 8 լսարան, ուսուցչանոցը, դպրոցից դուրս դասեր անցկացնելու համար նախատեսված 28 վրանները, գրքեր և այլ պարագաներ:

Ավելի քան 2500 աշակերտը չի կարողանա շարունակել ուսումը:
2011 թ.-ից սկսած Չապարհար թաղամասում 4 դպրոց է պայթեցվել:

Հավելենք, որ ահաբեկչության համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել, գրում է ԻՏԱՌ-ՌԱՍՍ-ը: