Գաստարբայտերը սպանել է 74-ամյա կնոջը` աշխարհի վերջի պատճառով

22:04 • 15.03.12

Ռուսաստանի Սարատով քաղաքի ոստիկանները ձերբակալել են Ուզբեկստանի մի քաղաքացու, որը սպանել և մասնատել է 74-ամյա մի կնոջ` մոտեցող աշխարհի վերջի պատճառով, հայտնում է vz.ru-ն:

Ահազանգի հիման վրա մեկնելով տեղի սեփական տներից մեկը` Սարատովի ոստիկանները հայտնաբերել են կտրված գլխով կնոջ դիակ, ինչպես նաև 41-ամյա ուզբեկ տղամարդու, որն իրավապահներին հայտնել է, թե տարեց կնոջը սպանել և գլխատել է սպասվող աշխարհի վերջի պատճառով:

Պարզվել է, որ տղամարդը վերջին 3 օրերին այդ կնոջ տանն է մնալիս եղել, իսկ սպանության օրը` մարտի 14-ին, շատ նյարդային է դարձել և հայտնել է, թե Ապոկալիպսիս է սպասվում:

Գործի առիթով քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն: