Մենք մեկնաբանում ենք միայն քաղաքական գործիչներին. Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակը՝ Ռուբեն Հայրապետյանին
«Ես մեկնաբանելու բան չեմ տեսնում, քանի որ մենք մեկնաբանում ենք քաղաքական գործիչներին և մտքերը։ Քանի որ այս դեպքում երկուսն էլ բացակայում են, չարժի մեկնաբանել»,– Tert.am–ին ասաց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այսօրվա հայտարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է. «Բոլորն էլ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում ՀԱԿ–ը. սաղ ագենտներ են, բացառությամբ մեկ երկու հոգու, հանած Արամ Սարգսյանը... Եվ կատարում են այլ երկրների պատվերները»։









