Հայաստանը թող հրաժարվեր ոչ թե Եվրատեսիլից, այլ Ղարաբաղից. Բաղըշ

17:13 • 15.03.12

Թուրքիայի Եվրամիության ինտեգրման հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշն ընդունել է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի Թուրքիայի մասնակցին:

Ինչպես տեղեկացնում է «Զաման»-ը, Ջան Բոնոմոյի հետ հանդիպումից հետո Բաղըշն անդրադարձել է նաև Ադրբեջանում կայանալիք մրցույթի Հայաստանի կողմիզ բոյկոտի մասին հարցին:

«Մենք կցանկանայինք, որ Հայաստանը ոչ թե Եվրատեսիլից հետ կանգներ, այլ Լեռնային Ղարաբաղից»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե որոշ երկրներ կոչ են արել բոյկոտել Բաքվի «Եվրատեսիլը», Բաղըշը դրանք «անհեթեթություն» է որակել, քանի որ մրցույթի` Ադրբեջանում անցկացումն ընդամենը տեխնիկական խնդիր է: 

«Ադրբեջանն անցյալ տարի հաղթել է մրցույթում և վաստակել մրցույթն իր հարկի տակ անցկացնելու իրավունքը: Ադրբեջանը միջազգային օրենքները հարգող և ժողովրդավարության ձգտող երկիր է: Որևէ այլ երկիր դա քննադատելու իրավունք չունի», - ասել է թուրք նախարարը: