«Բարեպաշտ սերունդը» քաղաքականություն մտնելու մտադրություն չի ունեցել. Բարսեղ Բեգլարյան

15:57 • 15.03.12

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հերքում է լուրերն այն մասին, թե հիմնադրամը մտադիր է քաղաքականությամբ զբաղվել։

«Ո՞վ է ձեզ այդպիսի բան ասել։ Հարցը մտածե՛ք նոր տվեք, այդպիսի մտադրություն երբեք չենք ունեցել: Լրագրողներդ սիրում եք ձեր մեջ որոշումներ կայացնել ու հարցեր տալ: «Բարեպաշտ սերունդը» երբեք քաղաքականություն մտնելու մտադրություն չի ունեցել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2007թ–ին: Մամուլը պարբերաբար գրել է, որ հիմնադրամը ստեղծվել է քաղաքականություն մտնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Tert.am-ը խնդրեց, որպեսզի Բարսեղ Բեգլարյանը անդրադառնա այն իրողությանը, որ երեկ իրեն պատկանող «Սիթի Պետրոլ Գրուպ» բենզինի և դիզելային վառելիքի շուկայում խոշորագույն ընկերությունը տուգանվեց 100 միլիոն դրամով՝ գերիշխող դիրքը չարաշահելու համար:

Հարցին, թե ինչու են տուգանում «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին, երբ շուկայում գերիշխող դիրք է գրավում «Ֆլեշ» բենզալցակայանը, Բարսեղ Բեգլարյանն է, նա պատասխանեց. «Հարցը տեղին չի։ Գնացե՛ք ուրիշ տեղ, ուրիշ հարցով եկե՛ք»:
Նշենք նաև, որ Բարսեղ Բեգլարյանը այսօր եկել էր Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: