Ամերիկացին հսկա արջ է հյուրընկալել կեսգիշերին
Գլենդելի բնակիչ Ջոել Բոլը, կեսգիշերին տարօրինակ աղմուկ լսելով, արթնացել է և ավտոտնակում հայտնաբերել հսկա գորշ արջ,ով «օգտվում էր» սառնարանի բարիքներից, գրում է Foxnews-ը:
Ըստ ամենայնի արջը ավտոտնակ է մտել բաց թողնված դռնով:
Բոլը, արջին տեսնելով, վախեցել է,կողպել ավտոտնակի դուռն ու ոստիկանություն կանչել, սակայն ժամանումից հետո նրանք պարզել է, որ արջն արդեն փախել է:









