Գերմանացի նախարարը առաջարկում է թոռներին խնամելու արձակուրդ սահմանել
Գերմանիայում անհրաժեշտ է թոռներին խնամելու արձակուրդ սահմանել, կարծում է Գերմանիայի Ընտանիքի, ծերերի, կանանց և երիտասարդության հարցերով նախարար Քրիստինա Շրյոդերը, ում նախաձեռնության մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը:
Նախարարի կարծիքով գերմանիայի տատիկները և պապիկները պետք է 3 տարի արձակուրդ ունենալու իրավունք ստանան, եթե թոռներին խնամել ցանկանան: Նման արձակուրդի համար, դեռևս հավելյալ ֆինանսական օգնություն նախատեսված չէ:
Շրյոդերի մտահաղացմամբ, եռամյա արձակուրդը կարելի է մաս-մաս օգտագործել: Արձակուրդից 2 տարին կարելի է «պահել» հետագայի համար և օգտագործել թոռան մինչև 14 տարեկան դառնալը` ցանկացած ժամանակ:
Ներկայում Գերմանիայում աշխատող անձիք կարող են թոռների խնամքի արձակուրդ վերցնել միայն այն դեպքում, եթե տատիկը կամ պապիկը թոռների հետ նույն տանն են ապրում, իսկ երեխայի ծնողներից մեկն անչափահաս է, նաև եթե երեխայի ծնողներից մեկը` ժամանակին ուսումը կիսատ է թողել և ցանկանում է շարունակել այն:
Շրյոդերը հայտնել է, որ ներկայում գերմանական ընտանիքների 50%-ում տատիկ-պապիկներն են երեխաներին խնամում: Նախարարը չի մանրամասնել դա ինքնակամ է արվում, թե անհրաժեշտությունից ելնելով: Հայտնի է, որ շատ ծնողներ ստիպված են իրենց ծնողների մոտ երեխաներին թողնում, քանի որ մանկական հաստատություններում տեղերը չեն բավականացնում:









