Բազումում 33-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է 10 մլ թմրամիջոց

11:48 • 15.03.12

Մարտի 14-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու։

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ դեղնավուն հեղուկով:

Տղամարդը հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: