Երեկ մեծամասնական ընտրակարգով 22 նոր թեկնածու է առաջադրվել

23:54 • 15.03.12

Համամասնական ընտրակարգով երեկ ևս առաջադրվողներ չեն եղել, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 22 թեկնածու: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ի պաշտոնական կայքից: Այս պահի դրությամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդհանուր առմամբ առաջադրվել է 40 թեկնածու՝ 28 մեծամասնական ընտրատարածքներում:

Երեկ թիվ 9 ընտրատարածքում՝ Կենտրոն վարչական շրջանում, ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է Նապոլեոն Ազիզյանը, իսկ ՀՀԿ-ի կողմից` Վրեժ Մարկոսյանը:

Բացի նրանցից` առաջադրվել են.

Թիվ 15-ում (Արագածոտնի մարզ, Թալին քաղաք)`Մնացական Մնացականյանը (ՀՀԿ):
Թիվ 16-ում (Արարատի մարզի Մասիս քաղաք)` Մուրադ Մուրադյանը (ՀՀԿ):
Թիվ 19-ում (Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք)` Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ):
Թիվ 20-ում (Արմավիրի մարզի Մեծամոր քաղաք) ՝ Էդվարդ Անտոնյանը (անկուսակցական):
Թիվ 21-ում (Արմավիրի մարզի Արմավիր քաղաք)՝ Ալեքսան Պետրոսյանը (ՀՀԿ):
Թիվ 23-ում (Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք)` Էդուարդ Սահակյանը (ԲՀԿ):
Թիվ 24-ում (Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք)` Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), ինչպես նաև` Խորեն Սարգսյանը (անկուսակցական):
Թիվ 26-ում (Կոտայքի մարզի Եղվարդ քաղաք)` Մելիք Մանուկյանը (ԲՀԿ):
Թիվ 27-ում (Կոտայքի մարզի Նոր-Հաճն քաղաք)` Համլետ Հայրապետյանը (ՀՀԿ):
Թիվ 29-ում (Լոռու մարզի Սպիտակ քաղաք)` Արկադի Համբարձումյանը (անկուսակցական):
Թիվ 31-ում (Լոռու մարզի Վանաձոր քաղաք) ՝ Կարեն Սարիբեկյան (ՀՀԿ):
Թիվ 34-ում (Շիրակի մարզի Գյումրի քաղաք)` Մարտուն Գրիգորյանը (ԲՀԿ):
Թիվ 36-ում (Շիրակի մարզի Արթիկ քաղաք)` Մուշեղ Պետոյանը (ԲՀԿ), ինչպես նաև` Մխիթար Վարագյանը (ՀՀԿ):
Թիվ 37-ում (Սյունիքի մարզի Գորիս քաղաք)` Հայկ Գրիգորյանը (ՀՀԿ), ինչպես նաև` Սամվել Հարությունյանը (անկուսակցական):
Թիվ 38-ում (Սյունիքի մարզի Կապան քաղաք)` Վահե Հակոբյանը (ՀՀԿ):
Թիվ 41-ում (Տավուշի մարզի Իջևան քաղաք)` երկու թեկնածու` Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) և Դավիթ Հակոբյանը (Հայաստանի մարքսիստական կուսակցություն):

Հիշեցնենք, որ թեկնածուները առաջադրման հայտ կարող են ներկայացնել մինչև մարտի 22-ը: