Ռուսաստանին անհրաժեշտ են լուրջ քաղաքական բարեփոխումներ. Քեթրին Էշթոն

08:59 • 15.03.12

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ են լուրջ քաղաքական բարեփոխումներ, տեղեկացնում է vz.ru-ն:

«ԵՄ քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանում ժողովրդավարության, արդար ընտրությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ: Մոսկվան համարվում է ԵՄ-ն խոշորագույն հարևանը, այն կարևոր գործընկեր է մի շարք խնդիրների լուծման համար:

Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Սիրիայի և Իրանի ճգնաժամը, այդ իսկ պատճառով եվրոպացիների համար պակաս կարևոր չէ Ռուսաստանում տիրող իրավիճակը:

Անցկացված նախագահական ընտրություններն ընթացել է մեծ խախտումներով, թեկանածուները չեն ունեցել հավասար հնարավորություններ` հաղթանակի համար», - ասված է Եվրախորհրդարանում ներկայացված հայտարարությունում:

Միաժամանակ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ: