Հնդկաստանի հյուսիսում պայթյուն է որոտացել, զոհվել է 8-ամյա աղջիկ

17:15 • 15.03.12

Հնդկաստանի հյուսիսարևելյան Իմփալ քաղաքում պայթուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 8-ամյա մի աղջիկ ևս 5 մարդ վնասվածք է ստացել, տեղեկացնում է Reuters-ը:

Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի դիմաց: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: