Fitch-ը Մեծ Բրիտանիայի վարկանիշի «բացասական» կանխատեսում է արել
Fitch Ratings վարկանշային գործակալությունը փոխել է Մեծ Բրիտանիայի բարձրագույն` «ААА կայուն» վարկանիշի կանխատեսումը «բացասականի»` երկրի բյուջետային պակասորդի մեծ չափերի պատճառով:
Մեկնաբանելով իր որոշումը, գործակալությունը նշել է, որ բարձր վարկային վարկանիշը հաստատվել էր բրիտանական կառավարության կողմից բյուջետային ու հարկային միջոցառումների հաջող իրականացումից հետո:
ԱՄՆ-ից հետո, աշխարհում երկրորդ պետական բյուջեի պակասորդը կարող է նշանակել առաջիկա երկու տարում AAA վարկանիշի նվազման 50%-անոց հավանականություն:
Fitch-ի զեկույցը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի կողմից երկրի պետբյուջեի նոր հաշվետվության ներկայացումից մեկ շաբաթ առաջ:









