Ֆրանսիայի մետալուրգների նկատմամբ Սարկոզիի շտաբ բնակարանի մոտ արցունքաբեր գազ է կիրառվել
Այսօր ցերեկը ֆրանսիական Արսելոր-Միտալ մետալուրգիական գործարանի 200 աշխատակից նախագահ Նիկոլա Սարկոզիի շտաբ բնակարանի մոտ հրմշտոց են սկսել: Մետալուրգների նպատակն է եղել պաշտպանել իրենց գործարանը, քանի որ արդեն մի քանի ամիս է դադարեցված է դոմնային վառարանների աշխատանքը:
Ոստիկանությունը ստիպված է եղել արցուքանաբեր գազ կիրառել ճնշումը հանդարտեցնելու համար, իսկ արհմիությունները հայտարարել են, որ չեն հանդիպի Նիկոլա Սարկոզիի հետ:
Սարկոզին այդ ժամանակ շտաբ բանակարանում չի եղել:
Հավելենք, որ այսօր առավոտյան Սարկոզին հայտարարել էր, որ մետալուրգների հետ հանդիպում կունենա երկուշաբթի:
«Ես նրանց չեմ մոռացել, ես նրանց կընդունեմ երկուշաբթի: Մենք 17 մլն ներդրումներ ունենք, որոնք սկսել ենք իրականություն դարձնել: Խոսքը չի վերաբերում միայն Արսելոր-Միտալ գործարանի աշխատակիցներին, այլև այլ գործարանների աշխատակիցներն», - Le Monde-ի փոխանցմամբ, ասել է Սարկոզին:









